00:00:00

Թունավորվել են գազի արտահոսքից

03:07, 17 ապրիլ 2019

Ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Ապրիլի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գողթ գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր