00:00:00

Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական և Թուֆենկյան հիմնադրամների ներկայացուցիչների հետ քննարկել է տարբեր ծրագրեր

02:47, 17 ապրիլ 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» հիմնադրամների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության, մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Քերոլայն Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը, այն համարելով օրինակելի, և հույս հայտնել, որ բարերարն այսուհետ ևս ակտիվորեն ներգրավված կլինի Արցախի շենացման ու զորացման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր