00:00:00

Քոչարյանների տեղեկատվական պատերազմը

02:55, 17 ապրիլ 2019

Ծանրագույն մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, ով բանտախցում յոգայով է զբաղված շարունակում է իր թիմակիցների հետ մանիպուլացիոն եղանակով հիշեցնել սեփական գոյության մասին։ Քոչարյանի սակավաթիվ համակիրները, որոնց փողով գնում եւ «կռիշ» են կանգնում երկու որդիները՝ Սեդրակ եւ Լեւոն Քոչարյանը փորձում են տեղեկատվական դաշտում հաջողության հասնել, այդ կերպ ցույց տալով, թե գործող իշխանությունները չունեն ոչ միայն հայաստանյան ժողովրդի, այլ նաեւ դրսի ուժերի աջակցությունը։ Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ պաշտոնաթող նախագահ Նազարբաևը նամակ է հղել Քոչարյանին, հետաքրքվել վերջինովս, եւ հույս հայտնել, որ դեռ առիթներ կունենա նրա հետ շփվելու։ Մի կողմ թողնելով Նազարբաեւի անձնական ցանկությունները կապված Քոչարյան անձի հետ, շեշտենք, որ դաշտ նետված հերթական տեղեկատվությունը ոչ այլ ինչ էր, քան սեփական գոյության մասին հիշեցնող դրվագ, որը սակայն անարդյունք էր։ Իրականում Նազարբաևը նման բովանդակությամբ նամակներ հղել է ՀՀ երեք նախագահներին եւ այստեղ առանձնապես նշանակություն տալ նամակին եւ դրա բովանդակությանը մեղմ ասած խոսում է քոչարյանական թիմի փրփուրներից կախված լինելու մասին։ Քոչարյանն ու իր համակիրները վերջին օրերին նաեւ ակտիվորեն տարածում են տեղեկատվություն այն մասին, թե Երեւանում աղբահանության լուրջ խնդիր կա, եւ որ քաղաքային իշխանությունները իրենց վրա դրված պարտականությունները կատարել չեն կարող։ Այն, որ քաղաքում աղբահանությունը պատշաճ չի կատարվում, թերեւս անվիճելի է, սակայն նույնքան անվիճելի այն հանգամանքը, որ Երեւանի իշխանություններին կարճ ժամանակում կհաջողվի մաքրել քաղաքը աղբից, իսկ ահա արյունոտ ձեռքերը մաքրելն անհնարին է։ Վերադառնալով Նազարբաեւի նամակին, որով փորձ էր արվում հասարակությանը եւ պաշտոնական Երեւանին ցույց տալ, թե Քոչարյանը մոռացված չէ հին ընկերների կողմից ըստ էության հերքվեց այսօր արդեն պարզ դարձած իրողությունից, ինչի մասին արդեն նշեցինք։ Քոչարյանը վաղուց դուրս է մնացել ոչ միայն քաղաքական կյանքից, այլ նաեւ հասարակության կողմից է մերժված, որքան էլ այդ մերժման գործընթացը հրապարակներում չի արտահայտվել։ Քոչարյանը տանուլ է տվել ամեն ինչ, հետեւաբար տեղեկատվական «պատերազմում» եւս հաղթել չի կարող։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր