00:00:00

Ողնաշարի ցավերին ավելացել է նաեւ ձախ ոտքի ակներեւ բարակումը՝ աջի համեմատ. Զինվորի մոր բաց նամակը վարչապետին

02:34, 17 ապրիլ 2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԼՂՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՄԱՍԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՅՐ ԵՂԻՍԱԲԵԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ Բաց նամակ   Հարգելի մեծարգո վարչապետ՝ Դիմում եմ Ձեզ, որպես մի մարդու, ով կարողացավ երկրում կատարել սիրո եւ թավշյա հեղափոխություն, դրանով վերջ դնելով երկրում արմատացած անարդարությանն ու կեղծիքին: Այսօր ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իմ որդին` Վալերի Բաբկենի Մուրադյանը, ծնված 07.11.2000 թվական, քաղաք Գյումրի, սույն թվականի հունվարի 31-ին ծառայության է անցել ԼՂՀ ՊՆ Մարտակերտի զորամասում եւ ծառայության ութերորդ օրն արդեն, զորահանդեսին պատրաստվելու ժամանակ տղայիս մոտ նկատվել է ողնաշարի ցավեր, որն առակա է եղել նաեւ մինչ բանակ զորակոչվելը, որդիս դիմել է բուժկետ եւ ներարկվել «Դիկլոֆենակ» տեսակի դեղամիջոց, որի ցավազրկող ազդեցությունը տեւել է 15 րոպե: Ուժգին ցավերի պատճառով որդիս չի կարողացել մասնակցել նաեւ զորահանդեսին, այդ ընթացքում մենք տղայիս տեսել ենք զորանոցում պառկած: Այդ օրվանից որդիս ի վիճակի չի եղել մասնակցել շարային պատրաստությանը`առողջական վիճակի օրեցօր վատացման պատճառով: Փետրվար ամսին հետազոտվել է Ստեփանակերտի եւ Մարտակերտի հոսպիտալներում, որտեղ ոչ մի հիվանդության ախտորոշում չեն կարողացել տալ: Բայց մինչ բանակ զորակոչվելը Երեւանում հետազոտվելուց որդուս մոտ ախտորոշվել է`ողնաշարի 42° թեքություն: (Կից ներկայանցում եմ Երեւանում հետազոտության արդյունքները): Հիմա էլ արդեն մեկ ամիս որդուս ողնաշարի ցավերին ավելացել է այն, որ տղայիս ձախ ոտքն ակներեւ բարակել է աջի համեմատ, այս մասին զորամասի բուժկետում տեղյակ են եղել, բայց ներարկել են ցավազրկող միջոց, որը դրական ազդեցություն չի ունեցել: Իմ բողոքները երկու ամիս շարունակ ներկայացրել եմ ԶՈՒ-ի թեժ գծին, նաեւ նամակով դիմել եմ Ձեզ եւ ՀՀ ՊՆ նախարար`Դավիթ Տոնոյանին, որոնք մինչ օրս  անպատասխան են մնացել: Վերջապես այսօր իմ բոբոքներն ունեցան արդյունք, Վալերիին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, հետազոտվելու նպատակով, խնդրում եմ Ձեզ հետեւողական լինել որդուս առողջության կարգավորմանը, եթե պետությունը չի կարող իր սահմանը պահող զինվորի առողջությունը ապահովել, ես որպես ծնող պատրաստակամ եմ իմ որդուն լիովին առողջացնել եւ դարձյալ ուղարկել ծառայության: Առողջություն եւ բարի ծառայություն բոլոր հայ զինվորներին: Եղիսաբեթ Մուրդայան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր