00:00:00

Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է իրեն քրգործով կասկածյալ ներգրավելու լուրերը

00:54, 17 ապրիլ 2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է լուրերը, համաձայն որի նա որպես կասկածյալ է ներգրավվել ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իրեն ներգրավել են որպես կասկածյալ, Սանասարյանն ասել է՝ նախաքննական գաղտնիք է, և հավելել՝ գործին չվնասելու համար չի կարող որևիցե տեղեկություն տալ։ Պետական վերահսկողական ծառայության Դավիթ Սանասարյանը հավելել է՝ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու ինքն էլ չի կարող տեղեկություն տալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր