00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին

00:10, 17 ապրիլ 2019

Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի քրիստոնեական խորհրդանիշներից և ճարտարապետական գլուխգործոցներից մեկում՝ Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Նախագահ Արմեն Սարգսյանը հեռագրում գրել է. «Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները չափազանց արժեքավոր են, միշտ կանգուն է եղել՝ վեհորեն խորհրդանշելով ֆրանսիացի ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը: Իմ կարեկցանքն եմ հայտնում բարեկամ ֆրանսիացիներին՝ կիսելով նրանց զգացմունքները»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր