00:00:00

Դա արդեն դառնում է տրագիկոմեդիա և ֆարս. Ն. Զոհրաբյան

23:50, 16 ապրիլ 2019

Այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը քննարկելիս պատգամավորների միջև վիճաբանություն առաջացավ։ Նախագծով առաջարկվում էր օրենքով սահմանել, որ զինծառայողը մեկ տարի զինծառայություն անցնելուց հետո միայն կարող է առաջնագծում զինծառայությունը շարունակել։ Նախագիծը Կառավարության ու գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն էր ստացել, և քվեարկության պետք է ներկայացվեր լիագումար նիստի օրակարգում ներառվելու կամ չներառվելու համար։ Ի վերջո նախագիծը օրակարգ չներառվեց 37 կողմ, 67 դեմ, 3 ձեռնպահ ձայներով։ ԲՀԿ խմբակցության առաջարկած նախագծի մերժումից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը քաղաքական մեծամասնությանը հորդորեց զերծ մնալ էմոցիաներից։ Վերջինիս արձագանքեց «Իմ քայլը» իշխանական խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը՝ նշելով․ «Եթե մենք գիտենք, որ մի բանը մեր երկրում այս պահին անհնար է, ուրեմն դրա մասին խոսելն էլ իրապես անհեթեթություն է։ Ներողություն եմ խնդրում, միգուցե, կոպիտ արտահայտվեցի»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ նշեց․ «Ընդդիմություն ներկայացող խմբակցությունների նախագծերի բովանդակությունը վիճելի է, ուստի «պոպուլիզմ» բառը տեղին է»։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իշխող քաղաքական ուժի պատգամավոր Համազասպ Դանիելյանը տարրական բարոյականություն չունի, եթե հարցնում է, թե ինչ է արել ԲՀԿ-ն։ «Մի քիչ համե՛ստ եղեք: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը և մեկ-երկուսը, որտե՞ղ կլիներ ձեր մեծամասնությունը, հաստատ ոչ ԱԺ-ում։ Դուք այսօր այստեղ նստած եք՝ զուտ պատահականորեն»,- ասաց Զոհրաբյանը։ Այնուհետև բանավեճ սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պարգամավերների՝ Գևորգ Գորգիսյանի, Էդմոն Մարուքյանը միջև։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին irakanum.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ «Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ դահլիճում չեմ եղել, ուստի այդ ելույթին գնահատական տալ չի կարող։ Ինչ որ ուզում էի ասել, նաև իմ ելույթում ասացի, որ այո՛, այնտեղ նստած պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը՝ բացառությամբ մի քանիսի, ովքեր, իսկապես լուրջ ճանապարհ են անցել (Սասուն Միքայելյանը, Արարատ Միզոյանը և ևս մի քանիսը), խորհրդարանում են Նիկոլ Փաշինյանի մեծ հեղինակության և այդ մի քանի անձանց շնորհիվ։ Դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, ակնհայտ է․ ես չեմ կարծում, որ Ամերիկա եմ հայտնաբերել՝ այդ հայտարարությունն անելով»։ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ուզում է քաղաքական մեծամասնությանը բարեկամաբար մի խորհուրդ տալ․ «Մի՛ փորձեք լոնքերով անցնել այն ճանապարհը, որը լուրջ գործիչներն անցնում են դանդաղ, հանդարտ՝ յուրացնելով յուրաքանչյուր քայլը ու գնում են առաջ փոքր քայլերի հաջողությամբ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ նրանք, ովքեր քաղաքականության «ա»-ն չյուրացրած՝ փորձում են տասը լոնք թռչել, որպես կանոն՝ ձախողում են։ «Եվ երբ փորձում են օգտագործելով Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն ու ֆենոմենը՝ իրենց նույնացնել Փաշինյանի հետ ու գնահատականներ հնչեցնել կայացած քաղաքական գործիչների հասցեին, դա արդեն ինձ համար դառնում է դարի զավեշտը։ Մարդիկ, որոնք մինուս անսահմանություն կենսագրություն ունեն (չեմ ասում կենսագրություն, այլ կենսագրություն ընդհանրապես չունեն), փորձում են իրենց նույնացնելով Փաշինյանի հետ՝ քաղաքական լուրջ ճանապարհ անցած, շատ փորձությունների միջով անցած քաղաքական գործիչներին գնահատականներ տալ՝ այդ գործիչների հետ իրենց նույն հարթության վրա դնելով, իսկ դա արդեն դառնում է տրագիկոմեդիա և ֆարս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր