00:00:00

ՀՀԿ-ում խառն են. Մոռացել են, որ այս տարի պետք է համագումար անեն «ՀԺ»

14:00, 24 փետրվար 2018 Հասարակություն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են և համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին հհարցրին, թե ե՞րբ են պատրաստվում համագումարն անցկացրել, նշեց. «Կանոնակարգը ինչ նախատեսում է, այն էլ կլինի»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ համագումար անցկացնելու մտադրություն դեռ չունեն, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ ՀՀԿ ԳՄ-ում կքննարկեն Նա նշեց, որ ինքն անձամբ նույնիսկ մոռացել էր, որ այս տարի համագումար են անցկացնելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Փետրվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28