00:00:00

Հունգարիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

00:59, 16 ապրիլ 2019

Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, Facebook-ի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։ «Լավ լուր՝ Հունգարիայից Ինչպես հայտնեցին հունգարացի գործընկերներս, Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Քննարկումը տեղի է ունեցել մարտի 18-ին, քվեարկությունը՝ մարտի 19-ին: Համաձայնագրին կողմ են արտահայտվել Հունգարիայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ Վիկտոր Օրբանի ղեկավարած իշխող ՖԻԴԵՇ-ը: Հoգուտ համաձայնագրի կողմ է քվեարկել 169 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ:
Հունգարիայի նախագահը համապատասխան որոշումը ստորագրել է մարտի 26-ին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր