00:00:00

ՀՀ նախագահը ստորագրել է Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր

20:10, 15 ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Քոչարյանին ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում շնորհելու մասին:  Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Իշխանի Քոչարյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր