00:00:00

Շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին. Աշոտյան

18:59, 15 ապրիլ 2019

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա իր նման տեսակետի համար պատճառներ է նշել. « «Որովհետեւ՝
- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը: - Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով: - Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները: - Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են: - Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը: - Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սեւեռվել նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա: - Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները: Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլեւ միայն արագացնելու են այդ գործընթացը: Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել եւ հետեւել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլեւ «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր