00:00:00

Թող ինքը գնա․ ՀՀԿ-ից պատասխանում են Փաշինյանի՝ քաղաքացու օրը խաշ ուտելու առաջարկին

16:12, 15 ապրիլ 2019

Երրորդ նախագահ, ՀՀԿ-ականների ղեկավար Սերժ Սարգսյանը աշխատանքային օրերն անցկացնում է ՀՀԿ գրասենյակում՝ Մելիք Ադամյանում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը։ «Աշխատանքային հարցեր են քննարկվում տարբեր»,- ասաց Թադեւոսյանը։ Հարցին, թե մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ ՀՀԿ-ից գնացածներից ոմանք հետ գալու ցանկություն են հայտնել, արդյո՞ք Սերժ Սարգսյանը նրանց ընդունում է։ Ի պատասխան Թադեւոսյանը նշեց, որ նման կերպ չի կարելի արտահայտվել, եւ հանրությանը գցել թյուրիմացության մեջ։ «Ընթանում է կուսակցությանը բնորոշ գործընթաց, եւ տարածքային կազմակերպություններում կան անդամագրվողներ եւ դուրս եկողներ»,- ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատուն, հավելելով, որ ավելի շատ են ՀՀԿ անդամակցողների թիվը, քան դուրս եկողներինը։ Մեր հարցին, թե քննարկումների ժամանակ անդրադարձ եղել է արդյո՞ք այն հարցին, թե ինչպես են նշելու Հանրապետականները Քաղաքացու օրը։ Այս հարցին պատասխանել Թադեւոսյանը չցանկացավ, խորհուրդ տալով դիմել կուսակցության մամուլի ծառայությանը։ Հնարավո՞ր է խաշ ուտելու գնանք, ինչպես խորհուրդ էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցրեցինք Թադեւոսյանին։ «Էդ թող ինքը գնա»,- եղավ Թադեւոսյանի արձագանքը։ Հիշեցնենք, որ ապրիլի վերջին  շաբաթ օրը նշվելու է որպես քաղաքացու օր։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե քաղաքացու օր սահմանելը որոշ շրջանակների մոտ քննադատությունների տեղիք էր տվել, եւ նաեւ հարցրել էին, թե ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցել հեղափոխությանը, վարչապետն արձագանքել էր․«Դե իրենք, ինչպես միշտ, թող գնան խաշ ուտելու, ինչպես նախկինում արել են։ Կարծում եմ իրենց հին ռեստորաններում տեղ կա, որ բոլորով տեղավորվեն»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր