00:00:00

«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները գործադուլ են անում

14:40, 15 ապրիլ 2019

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողներն այս պահին գործադուլ են անում՝ նրանց  ավելի վաղ հայտնել էին, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Ուրբաթ երեկոյան աշխատակիցներին տեղեկացրել են, որ նրանց աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը: Աշխատակիցները այժմ գործադուլ են անում, նրանք ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը: Այս պահին աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, սակայն, մայրուղին չեն պատրաստվում փակել: «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ տնօրեն Մանուկ Առաքելյանը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հանդիպում կայան Գագիկ Ծառուկյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր