00:00:00

Զարուհին արդար չէ, ճիշտ չէ, ու ողջ պատմությունը չի ներկայացնում. Ստյոպա Սաֆարյան

03:33, 20 մարտ 2018

Ժառանգություն կուսակցության նախկին անդամ ու նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Երևանի ավագանիում իր նախկին կուսակիցների մեջ տեղի ունեցած միջադեպին: Զարուհի Փոստանջյանը, ով ներկայումս Երկիր ծիրանիի նախագահն է, մեղադրեց Ելքի խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին Ռոբերտ Քոչարյանից պատվոգիր ստանալու մեջ՝ նշելով, որ Քոչարյանը կասկածում էր Բախշյանի ամուսնու՝ Յուրի Բախշյանի մահվան պատճառը (հեղ. խոսքը հոկտեմբերի 27-ի մասին է):  Իսկ Բախշյանն ասել էր, որ այդ պատվոգիրը ստացել է խմբակցության որոշմամբ, որի անդամը նաև հենց Փոստանջյանն էլ է եղել: Սաֆարյանը գրել է. Ցավում եմ իմ երկու նախկին գործընկերների միջև այժմ կատարվողով ու ցավով պետք է նշեմ, որ Զարւհին արդար չէ, ճիշտ չէ, ու ողջ պատմությունը չի ներկայացնում, ավելին հնչեցված մեղադրանքներում կան սխալներ: Պատմությունը հետևյալն է. 2011թ. սեպտեբերի 21-ին Ազգային ժողովի շենքի առջև պետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի հոբելյանական տոնակատարությունը, և ԱԺ նախագահությունն ու Նախագահի նստավայրը որոշում էին կայացրել պատվոգրեր հանձնել Խորհրդարանի ամենակտիվ պատգամավորներին: Ըստ այդմ՝ բոլոր խմբակցությունները, այդ թվում Ժառանգություն խմբակցություն ստացել էին գրություններ՝ նոմինացնելու թեկնածու: Իմ բոլոր գործընկերները արժանի են եղել այդ առաջադրմանը, քանի որ, գաղտնիք չէ, Ժառանգության պատգամավորներից ավելի կամ հավասար ակտիվ շատ քիչ պատգամավորներ են եղել նախկին խորհրդարանում: Բայց քանի որ մեր կազմում իր ցուցանիշներով /նամակներ քաղաքացիներից, հետադարձ կապ քաղաքացիների հետ, նամակագրություններ պաշտոնական մարմիններին, օրենսդական նախաձեռություններ ու հատկապես դրանցից ընդունվածների թիվը/ Անահիտ Բախշյանը եղել է ամենաառաջատարը, բնականաբար նեկայացրել ենք նրա թեկնածությունը: Պատվոգիրը հանձնվել է ԱԺ բակում, այդ մեծ միջոցառման ներկա մեր ժողովրդի ու մեր բոլորիս ներկայությամբ ու բոլորիս ծափահարությունների տակ, քանի որ խմբակցութունում բոլորս ուրախ ենք եղել մեր գործընկերոջ աշխատանքի գնահատման համար: Ի դեպ, հարցը քննարկվել է նաև կուսակցությունում, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես միանշանակ կողմ է եղել, գտել է, որ մենք պետք է թեկնածու առաջադրենք, նոր որից հետո է որոշվել Անահիտի անունը: Այնպես որ, Անահիտի աշխատանքը գնահատել ենք մենք, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը այդ թեկնածության որոշման հետ կապ չունեն, դա մենք ենք որոշել բոլորս միասին, այդ թվում Զարուհին ներառյալ, ու ցավ եմ ապրում, որ Զարուհու կողմից նման մեղադրանք է ներկայացվում, երբ նախկինում մենք բոլորս միասին ենք որոշել, որ մեզանից մեկնումեկը պետք է նոմինացվի, ու որոշել ենք, որ դա Անահիտն է: Այժմ արդար չէ, սա ներկայացնել չգիտեմ ինչ լույսի ներքո, այն էլ Ռոբերտ Քոչարյան ու չգիտեմ ինչ խառնելով....

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր