00:00:00

Ոչ թե ական, այլ ձեռքի նռնակ․ ԱԻՆ-ը՝ Հրազդանում հայտնաբերված զինամթերքի մասին

16:39, 14 ապրիլ 2019

Ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Հրազդանում հայտնաբերվել է հակատանկային ական, կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր