00:00:00

Բաց նամակ Գագիկ Ծառուկյանին

02:52, 14 ապրիլ 2019

Հարգելի պարոն Ծառուկյան դիմում եմ որպես Արարատ ցեմենտի աշխատակից ակնկալիքով որ չէք մերժի և մեզ հետ միասին կգաք ԱՐԱՐԱՏ ՑԵՄԵՆՏ ու կփորձենք դուրս գալ այս ցավոտ իրավիճակից ՝ մեզ սպասվում է աշխատանքից ազատում շուրջ 1150 հոգու։ Ընդհամեմը երեքից հինգ կիլոմետրանոց քաղաքի համար, որի բնակչութկան ապրուստի միջոցը Արարատ ցեմենտն է և եթե 1150 մարդ հայտնվի դրսում և անգործ սա կլինի նոր չարիքի սկիզբ։ Համոզված եմ որ կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն դժգոհություններ և ավելի բարդ իրավիճակ։ Հավատալով և վստահելով Ձեզ խնդրում եմ հանդիպում Ձեր աշխատողների այսինքն մեր հետ հնարավորինս սեղմ ժամկետում։ Ես համոզված եմ որ մենք մենակ չենք մեր խնդիրների հետ և մեր հոգսերի հետ։ Փորձեցի պարոն Առուստամյանի միջոցով հարցին լուծում տալ ՝ չստացվեց։ Հարգելի պարոն Ծառուկյան այս հարցին պարոն Առուստամյանը նայում է բիզնեսմենի աչքերով, նրան չի հետաքրքրում սոցիալական ծանր վիճակը՝ քաղաքը վարկերի մեջ է։ Այս օրհասական ժամանակաշրջանում երբ շատ բարդ իրավիճակ է և երկրում և մարդկանց հոգիներում մեզ ՝ ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԻՍ մի թողեք մենակ մեր ցավի հետ։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում կա չարորակ կամ բարորակ ուռուցքով հիվանդ և ամբողջ քաղաքը նորից եմ շեշտում վարկերի տակ է ՝ ուստի այդ աշխատավարձը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, բայց առաջնայինը կա և մնում է մեր արժանապատվությունը՝ մենք պայքարող տեսակ ենք ու ոչ մի բանվոր և ոչ մի ԱՐԱՐԱՏՑԻ անգործ չի մնալու՝ հուսով եմ դուք նույն կարծիքին էք։ Սիրով և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ մեր և Ձեր գործարանում՝ Արարատ ցեմենտում։ Հարգանքներով ՝ Ալինա Մախսուդյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր