00:00:00

Մոսկվայի հանդիպմանն ընդառաջ՝ հանդիպել են Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարները

01:35, 14 ապրիլ 2019

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի  ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ ԱԳՆ-ից  հայտնում են, որ երկուստեք կարեւորվել է երկու գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը  նպաստում է Հայաստանի եւ Արցախի միջեւ երկխոսության եւ բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը: ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը եւ Մասիս Մայիլյանն եւս մեկ անգամ անդրադարձել են Վիեննայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հանդիպումներին: Նախարարները մտքեր են փոխանակել խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը եւ հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանը վերստին ընդգծել է, որ Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը եւ ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարեւոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր