00:00:00

Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի. եղել է այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը

00:21, 14 ապրիլ 2019

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտում։ ՊՆ-ից  հայտնում են, որ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը։ Դավիթ Տոնոյանին զեկուցվել է սահմանագոտու օպերատիվ իրավիճակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական եւ ամրաշինական աշխատանքների մասին։ Պաշտպանության նախարարը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, խրախուսել մարտական հերթապահության ընթացքում գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին եւ մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: Աշխատանքային այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչների հետ, քննարկել համայնքների զարգացմանը վերաբերող հարցեր: Վահան գյուղում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքը պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի բարձրաստիճան սպաների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են անվտանգային եւ թիկունքային ապահովման մի շարք հարցեր, որոնց առնչությամբ Դավիթ Տոնոյանն առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել ցուցումներ եւ հանձնարարականեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր