00:00:00

Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

16:47, 13 ապրիլ 2019

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու է Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը: Նա, մասնավորապես, նշել է. «Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի եւ «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռեւս ամբողջությամբ չօգտագերծված ներուժ։ Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են: Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը եւ ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաեւ Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տեւող շվեյցարական խաղաղության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր