00:00:00

ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

16:25, 13 ապրիլ 2019

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:
«Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում որոշակի խնդիրներ հայտնաբերվել են: Նախնական տեղեկանք ունենք, որն ամփոփվում է: Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք բնականաբար համապատասխան ընթացք են ստանում: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք՝ տեղեկանքը, որպես հանցագործության մասին հաղորդում, կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Քարամյանը: Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր