00:00:00

Խնդիրը գտնվում է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում. կառույցից արձագանքում են irakanum.am-ի հրապարակմանը

01:17, 13 ապրիլ 2019

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից արձագանքել են Irakanum.am-ի հրապարակմանը: Քիչ առաջ մենք գրել էինք Նորագավիթի մաքսատանը Հայաստան վերադարձած ընտանիքից գումար են պահանջել, ապա փչացրել իրերը վերտառությամբ հոդված: « Տվյալ քաղաքացին մոտ 10 տարի բնակվել է Բելգիայում և դժվարանում է ամբողջական փաստաթղթերի փաթեթ ներկայացնել մշտական բնակության վերադարձի արտոնությունից օգտվելու համար: Այս քաղաքացու հարցը մեկ շաբաթից ավել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներիսյանի ուշադրության կենտրոնում է, նա կապ է հաստատել Բելգիայում ՀՀ դեսպանության հետ և ՊԵԿ-ը փորձում է աջակցել թղթերի ձեռք բերման հարցում, որպեսզի քաղաքացին օգտվի արտոնությունից և մաքսազերծման գումար չվճարի»- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ: Ինչ վերաբերում է իրերը ոչ բարենպաստ պայմաններում պահելուն,ապա ՊԵԿ- ից հայտնեցին, ստեղծվել է հատուկ խումբ, գույքագրվել են բոլոր մաքսային պահետների ներկա վիճակը, կարողությունները։ Առաջիկայում ՊԵԿը իրականացնելու է ստուգումներ բոլոր մաքսային պահեստներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր