00:00:00

ՔՊ վարձակալած գրասենյակը ոչ միայն Գագիկ Խաչատրյանինը չէ, այլեւ Խաչատրյանն այն խլել էր ինքնասպան եղած գործարարից

23:22, 12 ապրիլ 2019

Մի քանի կայքերում լուրեր տարածվեցին, թե «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը գրասենյակ է վարձակալել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող շենքում։ Այս լուրերը շահարկեցին նաեւ տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդյոք սա՞ է պատճառը, որ Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռեւս ՀՀ ԱՆ որեւէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ»։ ՔՊ-ն այս տեղեկությունը հերքեց՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող գրասենյակը վարձակալել է 1 տարի ժամկետով՝ 01/03/2019թ․-01/03/2020թ․՝ տարածքի սեփականատեր ոմն Դավիթ Թադեւոսյանից, եւ այն ամենեւին էլ չի պատկանում Գագիկ Խաչատրյանին։ Ավելին, Գագիկ Խաչատրյանն այդ հասցեի շենքը խլել է հայտնի գործարար Համլետ Ամիրխանյանից, որը մի քանի տարի առաջ՝ 2015 թվականին ինքնասպանություն գործեց։ Համլետ (Աբրամ) Ամիրխանյանի ինքնասպանությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ։ Նման բան կարծելու առիթ է հանդիսացել Ամիրխանյանի՝ ինքնասպանությունից առաջ գրված նամակը։ Այդ նամակում Աբրամ Ամիրխանյանը պատմել է, որ 2010 թվականին ինչ-որ «հրեշներից» վարկ է վերցրել, իսկ վարկատու հանդես է եկել ինչ-որ «Բրեդվել Լիմիթիդ»: Ամիրխանյանը գրավադրել է իր՝ Վարդանանց փողոցում 2200 մետր հողը՝ կառուցման իրավունքով, եւ Խանջյան 29 հասցեի շինությունը, եւ, ինչպես ինքն է գրել, ընկել է թակարդը։ Աբրամ Ամիրխանյանն իր նամակում, ըստ էության պատմել է, որ իրենից այդ «հրեշները» խլել են ամեն ինչ, իրենից գնել են Սայաթ-Նովա 40 հասցեի 5 հարկերը՝ շատ ցածր արժեքով, եւ այլն։ Ամիրխանյանի նամակը սկսվում է «Я попал под влиянием "Монстра"» նախադասությամբ, եւ վերջում գրում՝ «А теперь конкретное имя Монстра»՝ «Իսկ հիմա՝ «հրեշի» կոնրետ անունը. Խաչատրյան Արտյոմ Գագիկի»: (Արտյոմ Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի որդին է,-հեղ․): Ի դեպ՝ ՀՀ Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործը չի կարճվել եւ չի կասեցվել, եւ այս պահին գտնվում է նախաքննության փուլում։ Այն, որ այդ հասցեի շինությունն ի սկզբանե չի պատկանել Գագիկ Խաչատրյանին, փաստում են նաեւ Սայաթ-Նովա 40 հասցեի բնակիչների բողոքները, որոնք Տուժած շահառուների իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգող Էդգար Պողոսյանը նամակի տեսքով ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ դիմումի մեջ 200-ից ավելի տուժած ընտանիքների անունից Էդգար Պողոսյանը ներկայացնում է այն փաստը, որ «Լեւոն Ամիրխանյան», «Ագրոպետրոլսերվիս», «Ուրմ», «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊ ընկերությունների կողմից Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Չարենցի 70/8, Վարդանանց 69, Աճառյան 40/9 հասցեներում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանները, առեւտրային, գրասենյակային տարածքները եւ ավտոկայանատեղերը վաճառվել են բնակիչներին, եւ նրանք՝ սկսած դեռեւս 2006 թվականից, կատարել են նշված շենքերում ձեռք բերված անշարժ գույքերի դիմաց պայմանագրերով նախատեսված վճարումները, վերանորոգել, կահավորել եւ մի մասը փաստացի 8 տարուց ավելի բնակվում են այդ բնակարաններում: Բնակիչներին պատկանող եւ նրանց կողմից փաստացի տիրապետվող բնակարանները, առանց վերջիններիս գիտության, վերոնշյալ ընկերությունները գրավադրվել են Հայաստանի Հանրապետության տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում («Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, որը հետագայում ձեռք է բերվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից, «Արցախբանկ» ՓԲԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ, «Էյչ Էս Բի Սի» բանկ ՓԲԸ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ» Հայաստան բանկ ՓԲԸ, «ՊրոմեթեյԲանկ» ՍՊԸ, «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ», «Իկսով կրեդիտ» վարկային կազմակերպություն)․ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր