00:00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը կկայանա նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով

23:37, 12 ապրիլ 2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամը  հայտարարում է, որ «Ժամանակ» օրաթերթում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա: Այս մասին տեղեկացնում է  հիմնադրամի մամուլի ծառայությունը։ «Դրական է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում սկսված փոփոխությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այդ փոփոխությունների շնորհիվ ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվելու է նոր ու ավելի հետաքրքիր ձևաչափով, որպեսզի համասփյուռ հայությունն առավել մեծ ակտիվությամբ ներգրավվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերում: Հետևաբար, հայտարարում ենք, որ «Ժամանակ»-ի օրաթերթի 12.04.2019թ. համարում տպագրված հոդվածը, ըստ որի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, չի համապատասխանում իրականությանը: Հիմնադրամի թիմն այժմ աշխատում է հեռուստամարաթոնի ստեղծագործական լուծումների վրա: Հիմնադրամի Լոս Անջելեսի գործադիր գրասենյակում ս.թ. փետրվարի սկզբին տեղի ունեցած կադրային փոփոխությունները պայմանավորված են եղել գրասենյակային ծախսերը կրճատելու և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով։ Այդ փոփոխությունները միայն ուժեղացելու են գրասենյակի ներուժը և բարձրացնելու են վստահությունը Հիմնադրամի նոր գործելաոճի նկատմամբ: Հիմնադրամը մշակել է նոր ռազմավարություն, որի արդյունքում էլ ավելի են ընդլայնվելու Հիմնադրամ-ՀՀ կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ հարաբերությունները: Հայաստանի նոր իշխանության հետ համագործակցությունը էլ ավելի է զարգացել ու խորացել: ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը և մի շարք նախարարներ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են, ընդ որում, նախագահ Ա. Սարգսյանը և վարչապետ Ն. Փաշինյանն անձամբ են սատարում Հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը: Հետևաբար, նոր իշխանությունների հետ «վատ հարաբերություններ» ունենալու բոլոր լուրերը կեղծ են: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հասարակության լայն զանգվածներին շուտով համապարփակ տեղեկություն կտրամադրի տեղի ունեցած փոփոխություների և առաջիկա ծրագրերի մասին«,- նշված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր