00:00:00

Ոստիկանությունում ծառայության ընդունվողների աճ է գրանցվել

23:02, 12 ապրիլ 2019

ՀՀ ոստիկանությունում ծառայելն օրեցօր ավելի պատվաբեր ու արժանապատիվ, բայց նաև՝ դժվար ու պատասխանատու է դառնում: Խնդիրը միայն նոր ժամանակների նոր մարտահրավերները չեն: Դա պայմանավորված է նախևառաջ ոստիկանության հանդեպ հասարակության աճող վստահությամբ, որը համարժեք աշխատանք ու ծառայություն է պահանջում: Եվ ոստիկանությունն անում է ամեն ինչ՝ քաղաքացու վստահությունն արդարացնելու համար: Իսկ վիճակագրությունը փաստում է, որ միայն վերջին 3 ամիսներին ոստիկանության համակարգ է ընդունվել 71 շարքային: Սա 51 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: 3 ամսում ոստիկանության համակարգում ծառայության է վերականգնվել 123 ծառայող՝ 62-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նվազում կա ոստիկանությունից ազատվածների թվում: Եթե անցած տարի 3 ամսվա ընթացքում ոստիկանության համակարգից ազատվել էր 118 սպա, ապա այս տարի նրանց թիվը՝ 97 է: Գոհացուցիչ են տվյալները նաև շարքայինների առումով: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ազատվել է 194, այս տարի՝ 113 ծառայող՝ 41 տոկոսով պակաս: Թվերն ինքնին խոսուն են և վկայում են հանրային իրավագիտակցության բարձրացման ու համաքաղաքացիների վստահությանը համարժեք ծառայելուն ոստիկանության պատրաստակամության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր