21:22:15

Ինչ ունեցվածք ունի Սուրեն Կարայանը

02:39, 20 մարտ 2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն սկսել է հրապարակել պաշտոնյաների՝ նախորդ տարվա գույքի և ունեցվածքի հայտարարագրերը: Irakanum.am-ն արդեն ներկայացրել էր ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ունեցվածքն՝ ըստ ներկայացրած հայտարարագրի: Այժմ ներկայացնում ենք  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ունեցվածքը: Ըստ հայտարարագրի Կարայանը  2017 թվակին որպես եկամուտ ունեցել է միայն աշխատավարձ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 788 հազար դրամ: 2017-ի սկզբին Սուրեն Կարայանն ունեցել է 55 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 58 հազար ԱՄՆ դոլար: Շարժական և անշարժ գույք նախարարի տարեկան հայտարարագրում հրապարակված չէ: Իսկ ավելի վաղ՝ 2017-ի կեսերին հրաապարակված պաշտոնն ստանձնելու հայտարարագրում, հիշեցնենք, Սուրեն Կարայանը հայտարարագրել էր «VAZ 2106» մակնիշի մեկ մարդատար ավտոմոբիլ, մեկ հողամաս և մեկ բնակարան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31