00:00:00

«Քաղաքական փնթի մանիպուլյացիա». Լուսավոր Հայաստանն արձագանքում է «Իմ քայլ»-ին

21:35, 12 ապրիլ 2019

«Հարգելի լրագրողներ, երեկ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ում և խոսել Քաղաքացու օրվա մասին։ Այսօր Իմ Քայլը խմբակցության մի շարք պատգամավորներ գրառումներ են կատարել՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանին, ինչի կապակցությամբ դուք ցանկանում եք լսել մեկնաբանություններ։ Այս կապակցությամբ կասեմ հետևալը. Լուսավոր Հայաստանը և մասնավորապես Կառավարման Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը մեկնաբանություններ չեն տալիս քաղաքական փնթիությունների վերաբերյալ (տարատեսակ պարապ-սարապ գրառումներ)! Այդ գրառումներում նշվում է, որ Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին անվանել է հպատակներ։ Կարող եք ուշադիր նայել մեկնաբանություններում տեսանյութը և համոզվել, որ դա չի համապատասխանում իրականությանը (քաղաքական փնթի մանիպուլյացիա)»։  Անի Սամսոնյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր