00:00:00

Նորագավիթի մաքսատանը Հայաստան վերադարձած ընտանիքից գումար են պահանջել, ապա փչացրել իրերը (լուսանկարներ)

20:47, 12 ապրիլ 2019

Մի քանի օր է լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավիթի մաքսատուն եւ կառույցում տեղի ունեցած հայտնի միջադեպը։ Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցը սկսելուն պես հիշեցնենք, վարչապետը նկատեց՝ տարածքը կեղտոտ է. ծխախոտի մնացորդներ կան գետնին, սարդոստայններ պատերին։ «Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի», - ասել էր  Փաշինյանը։Վարչապետը նաև մաքսային ծառայության աշխատակցին նկատողություն էր  արել։ Փաշինյանին աշխատակցի կեցվածքը դուր չէր եկել։ Ապա Փաշինյանը  մտել էր  մաքսատան աշխատասենյակներից մեկը, որտեղ նկատել էր անկյունում դրված ՀՀ դրոշ՝ կեղտոտ վիճակում։ «Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ», - ասել էր նա։ Այս միջադեպը շարունակվում է քննարկվել։ Ոմանք տեսակետներ են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, ոմանք՝ արդարացնում վարչապետի քայլը։ Տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո նկատողություն ստանձնած երիտասարդը հաջորդ օրը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Ավտոմաքսատան պետը եւս աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Վերջինս իհարկե նշել էր, որ ինքը չի պատրաստվում ազատման դիմում գրել։ Պարզվում է Նորագավիթի մաքսատանը միայն դրոշը չէ, որ կեղտոտ անկյունում դրված է եղել։ Կառույցում կան բազմաթիվ խնդիրներ։ Ավելին աշխատակիցներից շատերը մարդկանց ուղեբեռերն են առանց թույլտվության ստուգում։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին վերջերս Բելգիայից Հայաստան վերադարձած Գրիգորյանները։ Վերջիններս մեզ տրամադրել են լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, որ իրենց անձնական իրերը մաքսատանը ուղղակի փչացրել են։ «Լուսանկարներում մեր ընտանիքին պատկանող անձնական իրերն են, երեխաների խաղալիքները, իսկ հագուստի մեծ մասը օգտագործված է։ Այս ամենը մաքսազերծելու համար համար Նորագավիթի կետում մեզանից պահանջում էին 1 կգ-ի համար 4 եվրոյին համարժեգ դրամ։ Մեր ընտանիքին պատկանող իրերը եղել են մեքենայի մեջ, եւ մաքսազերծման կետի աշխատողներն իրեն հայեցողությամբ  ուղղակի լցրել են գետնին այսպիսի կույտերով»,- պատմեցին Գրիգորյանները։ Ընտանիքը վերջին տասը տարիներին ապրել է Բելգիայում։ Երկրում տեղի ունեցած փոփոխությունները հույս էին արթնացրել Գրիգորյանների մոտ, ովքեր երկար ճանապարհ էին կտրել (Հայաստան են վերադարձել մեքենայով)։ Երկու անչափահաս երեխաները ծնվել են Բելգիայում։ «Երբ հարցրեցինք, թե որ օրենքի համաձայն է օգտագործված իրերի համար այսքան գումար պահանջվում, մեզ մաքսատան աշխատողներն ասացին՝ գնացեք ձեր Նիկոլ Փաշինյանին հարցրեք: Մեզանից շուրջ 3000 եվրո էին պահանջում, որ մեր իրերը տային մեզ »,- նշեցինք նրանք։ Գրիգորյաններին զարմացրել է տեղի ունեցածը։ Նրանք այս պահին զրկված են անգամ իրենց օգտագործված հագուստից, քանի, որ չունեն ոչ միայն գումար վճարելու եւ մաքսատնից հանելու, այլ նաեւ մաքսատանն ուղղակի այն  փչացել է։ Ներկայացնում ենք նաեւ լուսանկարներ։ Նշենք, որ իրերը եղել են արկղերով, որոնք ինչպես արդեն նշեցինք քանդվել եւ ներկա տեսքն են ստացել մաքսատան աշխատակիցերի շնորհիվ։ Հույս ենք հայտնում, որ ՊԵԿ ղեկավարությունը անմիջապես քայլեր կձեռնարկի Գրիգորյանների ընտանիքին հասցված վնասի փոխհատուցման, ինչպես նաեւ քաղաքացիների հետ նման կերպ վարվողներին աշխատանքից ազատման հարցում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր