00:00:00

Մարմնական ծանր վնասվածք պատճառողը հայտնաբերվել է Դսեղ գյուղում

20:28, 12 ապրիլ 2019

«Նելեգալ-2019» եւ «Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի եւ Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 18.50-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղից ոստիկանության Թումանյանի բաժինի բերման է ենթարկվել 37-ամյա Շահեն Ք.-ն: Ոստիկանությունից հայտնում են, որ նա ապրիլի 9-ից հետախուզվում էր ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր