00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեսակցության եկած անձի բաճկոնի աստառի տակից կասկածելի զանգված են գտել

19:24, 12 ապրիլ 2019

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի աստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված՝ ընդհանուր 26.9 գր քաշով: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր