00:00:00

Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

13:37, 12 ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ վարչապետի՝ ազգային ժողովի նախագահին ուղղված առաջարկում ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»: Գարեգին Բաղրամյանն այս պահին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր