00:00:00

Հանձնել է զոհված ընկերոջ՝ իրեն պահ հանձնած զինամթերքը. Պահել էր ննջասենյակի հատակի տակ

16:12, 12 ապրիլ 2019

«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 17.50-ին, Տաշիր քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է ծխարձակիչ, մեկ կիսաջնջված գրառմամբ նռնակ եւ դրա համար նախատեսված պայթուցիչ, մեկ «Տրոտիլային գլանակ 200գ» գրառմամբ պայթուցիչ, մեկ ինքնաձիգի փամփշտատուփ, 42 հատ 5.45 մմ տրամաչափի, 6 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտարարել, որ ռազմամթերքը 1994թ. հունվար-փետրվար ամիսներին ԼՂՀ պաշտպանական մարտերին մեկնելուց առաջ, ժամանակավոր պահպանության համար տվել է ընկերը (զոհվել է 1994 թ.), ով իր հետ էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացին հայտնել է նաեւ, որ ռազմամթերքը պահել է իրենց տան ննջասենյակի հատակի տակ, որը հայտնաբերել է վերանորոգման աշխատանքներ կատարելիս: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր