00:00:00

Մերժիր Սերժին, Եկել ենք, որ տոնդ փչացնենք...այս կարգախոսներով ընդդեմ Սարգսյանի երթ է լինելու

01:22, 20 մարտ 2018

Մարտի 24-ին Երեւանում երթ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալու պահանջով: Facebook սոցաիալական ցանցում «#ՄերժիրՍերժին» ֆեյսբուքյան միջոցառում է ստեղծվել, այն տեղի է ունենալու 14:00-16:00-ն: Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտից, կանցնի Սարյան-Պուշկին-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակի-Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներով և կավարտվի Թամանյանի արձանի մոտ: «Հոգնե՞լ ես գաղջ մթնոլորտից, ուզու՞մ ես փոփոխություններ, արի Կասկադ երթի: Մենք ունենք կարգախոսների մեր հավաքածուն. Մերժիր Սերժին Եկել ենք, որ տոնդ փչացնենք Մի դրժիր, որ չդրժվես Մնում ես, որ ի՞նչ անես Թռա՞ր Ստեփանակերտ Գնալու պահով տատդ ի՞նչ էր ասում Ո՞ւր է ատոմակայանը Ո՞ւր է Հայաստան-Իրան երկաթգիծը 4 մլն Հայաստան, իյա իրո՞ք Սերժին դեմ ես, կայֆ ա չէ՞ Գնա, որ հավատանք Մի լանչիր, արի Սերժին չանչիր Փոխենք Սերժին, փոխենք համակարգը Հավատս չի գալիս, որ 10 տարի անց դեռ Սերժի դեմ եմ պայքարում Ավելացրու քո կարգախոսը, վերցրու հետդ եւ շաբաթ օրը՝ ժամը 2-ին արի Կասկադ: Սպասում ենք»,- նշված է իրազեկող հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր