00:00:00

ԵԿՄ-ն հերքում է հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք միության անդամության վկայականներ են վաճառվել

03:59, 12 ապրիլ 2019

Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով հայտարարությունը, թե Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչությունը խստորեն դատապարտում է Ա. Խուդավերդյանի այն անհիմն հայտարարությունը, ըստ որի 1996թ. ԵԿՄ հիմնադիր հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ անդամության վկայականներ են վաճառվել: ԵԿՄ վարչությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դա ստոր զրպարտանք է Սպարապետի հիշատակի հանդեպ. Վազգեն Սարգսյանի անմիջական ղեկավարման ներքո գտնվող ԵԿՄ-ում, բոլորին է հայտնի, նման երևույթներն իսպառ բացառվում էին: Կոչ ենք անում և պահանջում այսուհետ զերծ մնալ Սպարապետի և ազատամարտի մասնակիցների անունը շահարկելուց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր