00:00:00

Անդունդը, որ բաժանում է Նիկոլին՝ Նապոլեոնից․ Շարմազանով

01:18, 12 ապրիլ 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջին գրել է ․ «Անդունդը,որ բաժանում է Նիկոլին' Նապոլեոնից Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը անակնկալ ստուգայցի է գնում զինվորներին։ Ստուգայցի ժամանակ ֆրանսիացի զինվորներից մեկը քնած է լինում։ Նապոլեոնը չի արթնացնում և չի բղավում զինվորի վրա։ Նա հանգիստ վերցնում է նրա զենքն ու զինվորի փոխարեն կատարում նրա պարտականությունը' մինչև քնած զինվորն արթնանա։ Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսատանը խայտառակ ներկայացում սարքեց և աջ ու ձախ սկսեց բղավել աշխատակիցներից մեկի վրա։ Տհաճ տեսարան էր։ Այստեղ են ասել. Հզոր և ուժեղ առաջնորդները' մեծամիտ ու ինքնասիրահարված չեն լինում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր