00:00:00

Բագրատաշենի մաքսակետում զննում անցնող տղամարդուն տեսանկարահանած մաքսավորն աշխատանքից ազատվել է

00:31, 12 ապրիլ 2019

Բագրատաշենի մաքսակետում աշխատող մաքսավորը, որը տեսանկարել էր և համացանցում հրապարակել զննում անցնող մարդու մասին տեսագրությունը, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, հայտնում է shantnews.am-ը։ Հայտնի է, որ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը հանձնարարել էր ներքին հետաքննություն անցկացնել: Դրան զուգահեռ, մաքսային ծառայության աշխատակիցը հայտարարել է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու մասին: Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը կասեցվել է: Ավելի վաղ հայտնել էինք` համացանցում մեծ տարածում է գտել ՀՀ Բագրատաշենի անցակետում արված տեսանյութը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը պայուսակը ձեռքին անցնում մետաղական դետեկտորի միջով, ապա նրան խնդրում են պայուսակը դնել դիտարկման սարքի վրա: Տղամարդն էլ այդ պահին որոշում է պայուսակի հետ միասին անցնել դիտարկման սարքի միջով: https://www.youtube.com/watch?v=B6tslV2Qg9g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր