00:00:00

ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները

21:27, 11 ապրիլ 2019

ԵԱՀԿ ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ կիրառված` արտասահման ուղևորությունների արգելքի որոշումը: Նա կոչ է արել Ադրբեջանին` չեղարկել այդ սահմանափակումները. հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Իր թվիթերյան էջում Դեզիրը ընդգծել է, որ ինքն էր Վիեննա հրավիրել Հուսեյնովին` մասնակցելու լրագրողների անվտանգության վերաբերյալ համաժողովին: Հուսեյնովին չէին թույլատրել ապրիլի 9-ին դուրս գալ Ադրբեջանից` մասնակցելու Բեռլինում, Ստրասբուրգում և Վիեննայում անցկացվող մի շարք միջազգային միջոցառումների: Մեհման Հուսենյովը դուրս էր եկել բանտից մարտի 2-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր