00:00:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հանդիպման անցկացումը

21:11, 11 ապրիլ 2019

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է ապրիլի 15-ին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպան անցկացումը: «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը (Էլմար Մամեդյարով) եւ Հայաստանի արտգործնախարարը (Զոհրաբ Մնացականյան) ապրիլի 15-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն,  այն նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին», - ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ այս հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր