00:00:00

Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է Չեխիայում ձերբակալված որդուն

19:37, 11 ապրիլ 2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, այս ընթացքում հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին դատարանում  լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։ Վերջինս հայտնեց, որ տեղյակ չէ մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե Նարեկ Սարգսյանը քաղաքական ապաստան է հայցել Չեխիայի իշխանություններից։ Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ նաև եղբոր արտահանձնման գործընթացից։ Հարցին, թե հայրը եղբոր մասին որևէ բան չի՞ հայտնում իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Հեռախոսով չենք խոսում այդ մասին»։ Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանը կասեցրել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` Ֆրանկլին Գոնսալես-Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործի քննությունը եւ նրան տեղափոխել են փախստականների ճամբար: Թերթի տեղեկություններով՝  մոտ օրերս Նարեկ Սարգսյանին քաղաքական ապաստան կտրամադրեն։ Հիշեցնենք, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր