00:00:00

Իմ խոսքերում եւ Տոնոյանի հայտարարություններում հակասություններ չկան. Փաշինյան

18:00, 11 ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ իր հայտարություններում եւ Պաշտպանության նախարարի մեկնաբանություններում  որեւէ հակասություն կա: «Դա միայն իրավիճակի մեկնաբանության հարց է»,- ասաց Փաշինյանը՝ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով հարցին: Նրա խոսքով՝ հայկական կողմի միակ առաջարկությունն է  «դադարել միմյանց ուժի կիրառմամբ դիմել»: «Մենք պետք է դադարենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում սպառնալիքների լեզու օգտագործել եւ մեր նպատակն է մեր հասարակությունները նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հուսով ենք, որ Ադրբեջանում մեր գործընկերները կարձագանքեն մեր կոչին: Եթե մենք անենք դա, մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ կլինի», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր