00:00:00

Ավտոմաքսատան պետը ազատվելու դիմում է գրել, Դավիթ Անանյանը՝ ոչ (տեսանյութ)

17:11, 11 ապրիլ 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո անդրադարձավ Նորագավիթի մաքսատան միջադեպին և մաքսատան աշխատակցի՝ աշխատանքից ազատման դիմում գրելու դեպքին: Նա ասաց, որ Նորագավիթի ավտոմաքսատան պետը ևս աշխատանքից ազատման դիմում է գրել: Հիշեցնենք, որ մաքսատան աշխատակցին դիմում գրելու հանձնարարություն տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ մաքսատուն կատարած այցի ժամանակ արձանագրել էր, որ տարածքը աղբի մեջ է, իսկ եռագույն դրոշը՝ սենյակի մի անկյունում դրված: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, այն էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով առերևույթ ինչ-որ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա այստեղ: Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է իր դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը ազատման դիմում է գրել»,- ասաց Անանյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/1206469922873762/?__xts__[0]=68.ARDXpQPBe8VKE8Bm7zwj_jr6Nx0outCVCeqTSdXjBTjF_pWcKpmpfvUiYLuU5sYhvPF9PFlpH4nmmr-WOcLX-GVvWQ-S-oKgQ17obmtxss74Isg-aDtlF3nAVzp-UrZ9dXOu_GliUt7OBDitxsHNw6YXlV7Q-D_6Z5Uwc7y3w3mWDmp86OimoCb7wMFvWL39E5lXyXdPDcC82AkpMRQ3xM0MwrNIL9zaOc6Q5FR2Is2gIGFVU7I72JEP1KJf5Bb1nqhANcF6X4rIV3aZfDOzeH_wbt771LvjFzHfZoRWXUOqJTQMmjRejyF0PMqY6PurfAp7J__MaWhUNHRya5cWm_NG37PdiTHxEdLSvv4A&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր