00:00:00

Հայ ականազերծողներն ու բժիշկները Սիրիայում շարունակում են հումանիտար առաքելությունը

17:11, 11 ապրիլ 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը: Նրա խոսքով, սակրավորային խումբն օրեր առաջ անցկացրել է «Ականորսիչ սարքի տեխնիկական բնութագրի, ականազերծման տեղամասի նշագրման անհրաժեշտությունը և նշանակությունը» թեմայով պարապմունք: Բժշկական անձնակազմն իր գործունեությունն է ծավալում Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ: «Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության դասընթացները կազմակերպելու նպատակով»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր