00:00:00

Ես որեւէ դրույթ չեմ խախտել. հարցը շատ նուրբ է. Նաիրա Զոհրաբյան

16:42, 11 ապրիլ 2019

«Բարգավաճ Հայաստանը» հստակ պատասխանել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտահոգությանը, ավելին, քան ասել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ իմ գործընկերները, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր,  ԱԺ «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն մտահոգությանը, թե ԲՀԿ–ում պետք է հասկանան՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձաժողովի ղեկավարի նվազագույն պահանջներին։ ««Բարգավաճ Հայաստանը» հստակ պատասխանել է վարչապետի մտահոգությանը, ավելին, քան ասել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ իմ գործընկերները, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Նաիրա Զոհրաբյանը որպես հանձնաժողովի նախագահ առաջնորդվել է բացառապես «ԱԺ կանոնակարգ» օրենքով, որեւէ դրույթ ես չեմ խախտել, լսումները եղել են սահմանված օրակարգով: Ավելին, ես թույլ եմ տվել, որ անձնավորությունն իր ելույթն ավարտի, որից հետո ինպես պահանջում է «ԱԺ կանոնակարգ» օրենքը նկատել եմ որ ինքը շեղվել է օրակարգից»,–ասաց նա: Զոհրաբյանը նշեց նաեւ, որ այդ թեմայով մեկնաբանություն տալու ցանկություն չունի։ Նկատառմանը, որ ԲՀԿ–ական Միքայել Մելքումյանը եւս շեղվել էր օրակարգից, ինչու նրա հետ այդ տոնով եւս չխոսեց, նա պատասխանեց. «Դուք շատ լավ հասկանում եք հարցի զգայունությունը, շատ լավ հասկանում եք, որ հարցը շատ նուրբ է, շատ լավ հասկանում եք, որ նման հարցեր չի կարելի այդպես կազմակերպված ձեւով բերել եւ այլ օրակարգով, խորհրդարանական լսումների տակ  փորձել էպատաժ սարքել եւ ինչպես նշեց նշյալ անձնավորությունը՝ հայտարարել, որ այսօր այստեղ պատմություն ենք կերտում»: Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովում պատրաստ են ցանկացած հարց քննարկել. «Մենք հանձնաժողովով պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել, բայց դա պետք է լինի հանձնաժողովի որոշմամբ եւ չպիտի լինի անկնկալ։ Որեւէ խտրական վերաբերմունք որեւէ մեկի հանդեպ չեմ դրսեւորել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր