00:00:00

Նոր ընկերություն, ընդլայնված շուկա. ո՞վ կփոխարինի «Սպայկային»

16:13, 11 ապրիլ 2019

Գործարար, խոշոր հարկատու  Գրիգոր Տեր - Ղազարյանը իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ուշադրություն! Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին,որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։ Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստները արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: Մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի։ Հատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետին և Պարոն Arnak Avetisyan ին:
Սա ինֆորմացիա այն մարդկանց համար,ովքեր վախենում էին,որ Spayka-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա։ Մանրամասները շուտով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր