00:00:00

Մգեցված չպետք է լինի միայն դիմապակին․ Կառավարության նոր որոշումը

16:04, 11 ապրիլ 2019

Կառավարության հերթական նիստում ՀՀ ոստիկանապետ Վարելիյ Օսիպյանը առաջարկեցփոփոխություն կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումը արգելող պայմանները, ճանապարհային գծանշումների և ճանապարհային նշանների ներկայացնող պահանջները սահմանող կառավարության որոշումներում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց, թե այսուհետ թույլատրվելո՞ւ է հետիոտնային անցումներից հինգ մետրից մոտ կանգնել: «Այո, հետիոտնի գծանշումները անցնում եք, անմիջապես կարելի է կայանել նոր որոշումով», - ասաց ոստիկանապետը: Փոխվարչապետն ընդգծեց նաև, որ որոշման նախագծում մգեցված ապակիների հետ կապված դրույթներ կային, որոնք դուրս են եկել: «Այո, այնտեղ սահմանված էր, որ ընդհանրապես արգելվեին մգեցված ապակիները, երբ արհեստական է դա արդվում, թույլատրվեն միայն գործարանային արտադրությանը: Մենք միջնորդել ենք, որ թույլատրելի լինի հիմա նախատեսվածը, քանի որ, կարծում եմ, ոչ բոլոր վարորդները պատրաստ կլինեին ձեռք բերել գործարանային արտադրության ապակիներ, դա ծախսի հետ էր կապված», - ասաց Վալերիյ Օսիպյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր