00:00:00

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում. ներկա կլինի Լավրովը. ԱԳՆ խոսնակ

15:43, 11 ապրիլ 2019

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր