00:00:00

Կառավարությունը ԱԱԾ-ին լրացուցիչ 11 մլն դրամ հատկացրեց

15:28, 11 ապրիլ 2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում որոշում կայացրելց կառավարության պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ-ին հատկացնել 11 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ): Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր