00:00:00

Ադրբեջանում դիվանագետներին ԴՆԹ-ի անալիզ են անցկացրել, որ բացառեն հայկական արյունը

14:56, 11 ապրիլ 2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Ստրասբուրգում այսօր քննարկեցինք Եվրոպայում ռասիզմի, քսենոֆոբիայի ու անհանդուրժողականության խնդիրը։ Որքան հիշում եմ՝ այս կառույցում մի հազար անգամ քննարկել ենք, որ ԵԽ անդամ որոշ երկրներում, օրինակ Ադրբեջանում, արմենոֆոբիան պետական քաղաքականություն է, եւ ի պատասխան միշտ եղել է եվրոպական սառը լռություն։ Այսօր կրկին հիշեցրեցի, որ Ադրբեջանի օմբուդսմենը հրեշ Ռամիլ Սաֆարովին համարում էր հայրենասիրության օրինակ յուրաքանչյուր ադրբեջանցու համար ու կրկին Վեհաժողովը լուռ էր։ Նորից հիշեցրեցի, որ ադրբեջանական դասագրքերը էդ երեխաներից հայատյաց մարդասպաններ են բուծում ու կրկին մեր Վեհաժողովը լուռ էր։ Եւ ուրեմն՝ ինչո՞ւ պիտի ռասիզմն ու այլատյացությունը Եվրոպայում իր շքահանդեսը չտոնի, եթե միջազգային այն կառույցները, որ պիտի արձագանքեն ատելության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորման՝ մեկը մյուսի հետեւից մեռելածին բանաձեւեր են ընունում։
Եւ ինչպես միշտ, արդեն ձեւավորված կայուն ավանդույթի համաձայն, ինձ հակադարձեց իմ մշական օպոնենտ Գանիրա Փաշաեւան ու երեւի միլիոներորդ անգամ ինձ մեղադրեց ազատ, արդար ու խիստ դեմոկրատական Ադրբեջանին վարկաբեկելու մեջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր