00:00:00

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ

14:04, 11 ապրիլ 2019

Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգի միջազգային օդանավակայան: Փաշինյանին դիմավորելու էին եկել ԵԽ-ում մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ՖՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Երկօրյա այցի շրջանակներում վաղը ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ, ապա ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Ժամը 14:00-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Նիկոլ Փաշինյանը: Ելույթին կհաջորդի հարցուպատասխան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր