ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ապրիլի 10-ին ընդունել է թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբլին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին, նույն ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին և համակարգող Մարիցա Հովհաննիսյանին:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանն ընդգծել է համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց դրա շնորհիվ կատարված որոշ աշխատանքներ: