00:00:00

Ուսանողուհու հետ կապված սկանդալով հայտնի դարձած ԵՊՀ փոխդեկանը դարձավ դեկան

01:45, 11 ապրիլ 2019

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր` ապրիլի 10–ին, կայացած գիտխորհրդի նիստում դեկան է ընտրվել դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը։ Ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար ամբիոնների կողմից առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ ֆակուլտետի գործող դեկան Սամվել Աբրահամյանը և դեկանի տեղակալ Գևորգ Բարսեղյանը: Երկու թեկնածուների ելույթները թեժ քննարկման առիթ են դարձել: Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 24 կողմ ձայն է հավաքել Գևորգ Բարսեղյանը, 7 կողմ՝ Սամվել Աբրահամյանը: Ձայների առավելությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվեց Գևորգ Բարսեղյանը: Նշենք, որ Գևորգ Բարսեղյանի անվան շուրջ նախորդ տարվա փետրվարին սկանդալ էր տեղի ունեցել։ Նա Երեւանի պետական համալսարանում ծեծի էր ենթարկվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին առաջարկություններ է արել, նրա հարազատներն էլ եկել, փոխդեկանին հորդորել են նման պահվածք չցուցաբերել, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Փոխդեկանը հերքել էր այս տեղեկությունը։ Ոստիկանությունն այս առնչությամբ հայտնել էր, որ փետրվարի 16-ին, ժամը  20.30-ին հաղորդում է ստացվել  ԵՊՀ Ռոմանոգերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի կողմից, որ նույն օրը  ժամը 16-ի սահմաններում ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի 5-րդ հարկի միջանցքում, իրեն անծանոթ երիտասարդներ  անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում քաշքշել են՝  պատճառելով  ֆիզիկական ցավ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր